Երևան-Սևան մայրուղին խցանված է․ խոշոր վթար է տեղի ունեցել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բեռնատարների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու վրա՝ Սևան քաղաք չհասած։

Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը, իրար են բախվել 2 բեռնատար մեքենաներ։ Մեքենաներից մեկը բարձված է եղել քարերով, որն ամբողջությամբ շրջվել է, քարերը թափվել են ճանապարհի վրա, ինչի հետևանքով շղթայական խցանում է առաջացել։

Այս պահի դրությամբ` խցանումը հասնում է շուրջ կես կիլոմետրի։

MediaHub-ին հայտնի դարձավ, որ, բարեբախտար, վթարի հետևանքով զոհեր չկան։

Оставьте комментарий