Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեյլունցզյան նահանգի Քիչիհար քաղաքի միջնակարգ դպրոցի տարածքում սպորտային շենքում առաստաղ է փլուզվել։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ արդյունքում մահացել է 10 մարդ։
Առնվազն ևս մեկ մարդ փլատակների տակ է, չորսը վիրավորվել 1։ Առաստաղը փլուզվել է հուլիսի 23-ին` Պեկինի ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով՝ 12:00-ին): Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նախնական տվյալներով՝ տանիքի փլուզման պատճառը վերանորոգման աշխատանքների կանոնակարգի խախտումն է։ Անձրևի ազդեցության տակ անորակ աշխատանքի արդյունքում` տանիքը փլուզվել է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել վերանորոգումն իրականացրած անձանց։