Օրենքը ուժի մեջ մտավ. զորակոչային տարիքը փոխվեց

ՌԴ-ում զինվորական ծառայության տարիքը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը ենթադրում է, որ զորակոչի տարիքը կլինի 18-ից 30 տարեկան։ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել նախագծի երկրորդ ընթերցմամբ համապատասխան ուղղումը. լրագրողներին հայտնել է հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։

«Հիմնական փոփոխությունն այն է, որ զորակոչի տարիքի վերին շեմը 30 տարեկանն է, և որոշվել է ստորին շեմը թողնել 18 տարեկանը, քանի որ շատ տղաներ ցանկանում են գնալ և ծառայել 18 տարեկանում։ Հիմա նրանց նման հնարավորություն է տրվում»,- ասել է Կարտապոլովը։

Оставьте комментарий